Duration 9:41

Մարինացված կարմիր պղպեղ․ տարիներով փորձված համեղագույն տարբերակ

233 015 watched
0
3.7 K
Published 7 Sep 2021

А вот и ссылка на мой русский канал, на русскую версию этого видео 👇 /watch/omo2_JRkWvPk2 🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸 4 կգ պղպեղի համար մեզ անհրաժեշտ է 250 մլ ջուր 250 մլ բուսայուղ 150 մլ քացախ (6-9 %) 3-4 ճ/գ քացախաթթու (70%) 3-4 ճ/գ աղ (ոչ շատ լիքը) 3-4 դափնու տերև սև հատիկավոր պղպեղ 1-2 կապ մաղադանոս (ես օգտագործեցի 1,5 կապ) նեխուր ըստ ճաշակի (ես օգտագործեցի գրեթե մեկ կապ) 3-4 ճ/գ շաքարավազ 2-3 գլուխ սխտոր Պղպեղները եփում ենք նվազագույնը 1,5-2 րոպե յուրաքանչյուր կողմից։Ցանկալի չէ, որ դրանք եփվելիս շատ փափկեն․ մի փոքր միայն կոշտությունը կորցնեն, շատ քիչ փափկեն, բավական է։ Սակայն չի կարելի նաև շատ քիչ եփել, թույլ տալ, որ պղպեղները թեկուզ մի փոքր հում մնան․ նման դեպքում դրանք լավ չեն ներքաշում մարինադի անուշ համն ու բույրը, նաև շուտ են փչանում։ Ըստ էության, ավելի լավ է չափից շատ եփել, քան շատ քիչ եփել։ Չափից շատ եփելու դեպքում ուղղակի փափկում են, բայց համի հետ կապված խնդիրներ չեն առաջանում։Ընտրում ենք ոչ շատ մսալի պղպեղներ։ Օրինակ՝ բուլղարականբ պղպեղները չափից շատ են փափկում՝ ինչ էլ անեք, արտաքին բարակ կեղևը պտղամսից շատ արագ առանձնանում է։ Ձեզ հաջողություն ու բարի ախորժակ :) Կարեւոր ևս մեկ դիտարկում. ԵԹԵ ՊԱՀԱԾՈՅԱՑՆԵԼՈՅ ԵՔ ԱՊԱԿՅԱ ՏԱՐԱՆԵՐՈԻՄ, լավ կլինի քացախաթթու պակասեցնել կամ ուղղակի լցնել միայն 250 մի սովորական քացախ

Category

Show more

Comments - 146